Սա Գյումրվա ոգին չի, Գյումրվա ոգին տղամարդկությունն է, թասիբն է, իր քաղաքին տեր կանգնելն է

kayq«Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում galatv-ին զրուցել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հետ

Վերջինս, անդրադառնալով Գյումրու ավագանու ընտրություններին, նախ ողջունում է նոր փոփոխված ընտրակարգը՝ նշելով՝ «սա Դաշնակցության տարիների հղացումն է»:

Այս ընտրություններում Աղվան Վարդանյանը գլխավորը համարում է Գյումրիին արժանի տեղական իշխանություն ունենալը:

«Եթե տեղական իշխանությունն արժանի եղավ գյումրեցուն, գյումրեցին ճիշտ ընտրություն կատարեց, այդ տեղի իշխանության արածը կգումարի կենտրոնական իշխանության արածներին և համաքայլ կգնանք առաջ: Եվ պետք չէ բաժանումներ դնել, և շատերն ասում են՝ մենք ընդդիմություն ենք, մեզ ձայն տվեք, դրանով չի որոշվում, որոշվում է գործով»:

Աղվան Վարդանյանը հատուկ նշեց, որ իրենց համար անընդունելի է Գյումրիում կիրառված սև քարոզչությունը.

«Սա Գյումրվա ոգին չի, Գյումրվա ոգին տղամարդկությունն է, թասիբն է, իր քաղաքին տեր կանգնելն է»:

galatv.am

Տպել Տպել