ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի պատասխանատուն ուղեկցում էր Արցախի պատվիրակության անդամներին

14484795_1450577928292821_45906389652581135_nՍեպտեմբերի 27-ին Բելգիա աշխատանքային այցի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավորներ Դավիթ Մելքումյանը եւ Հայկ Խանումյանը Եվրախորհրդարանի շենքում հանդիպում են ունեցել Եվրամիություն – Հայաստան բարեկամության խմբի ղեկավար կազմի հետ՝ խմբի նախագահ Էլենի Թեոխարուսի գլխավորությամբ։

Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Եվրոպա փոխհարաբերությունները, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:
fotorcreated
Նույն օրը պատվիրակության անդամները հանդիպել են Եվրախորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելի և մյուս անդամների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են բարեկամության խմբի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր։ Կողմերը կարևորել են եվրոպական տարբեր կառույցների, այդ թվում նաև Եվրոպական խորհրդարանի հետ կապերի խորացումը:

Բրյուսելում կայացած հանդիպումներին Արցախի պատվիրակության անդամներին ուղեկցում էր ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի պատասխանատու Գասպար Կարապետյանը:

aparaj.am

Տպել Տպել