Դավիթ Լոքյանն ընդունել է ՀԲ-ի պատվիրակությանը` Էրկին Մամադալիևի գլխավորությամ

fotorcreatedՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը` ՀԲ-ի Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման (ՍՆՏԶ) ծրագրի աշխատանքային թիմի ղեկավար Էրկին Մամադալիևի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը:

Ողջունելով հյուրերին` Դավիթ Լոքյանը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ ունեցած փոխգործակցությունն ու կարևորել ՀԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերի հաջող ընթացքը:
ՀԲ ՍՆՏԶ ծրագրի աշխատանքաին թիմի ղեկավար Էրկին Մամադալիևը նախարար Դավիթ Լոքյանին հանգամանորեն ներկայացրել է ս.թ. հոկտեմբերի 6-ից 12-ն իրականացվող ՍՆՏԶ ծրագրի իրականացման աջակցության առաքելության նպատակները և ծրագրի իրականացման ընթացքը: Նա նշել է, որ համայնքներում սոցիալական ենթակառուցվածքի բարելավմանն ուղղված ծրագրերն արդեն իսկ մեկնարկի փուլում են:

Նախարար Դավիթ Լոքյանը առաջնահերթ է համարել ներդրումային ծրագրերի կատարումն ապահովել նախ խոշորոցված համայնքներում` շոշափելի արդյունքներ գրանցելու և խոշորացվող մյուս համայնքներին օրինակ ծառայելու տեսանկյունից: Այս կապակցությամբ նախարարը մեծապես կարևորել է Տարածքային զարգացման հիմնադրամի դերը համայնքների զարգացման համալիր ծրագրերի, ինչպես նաեւ պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ իրականացվող ծրագրերի աջակցության աշխատանքներում:

Հանդիպմանը կողմերը քննարկել են Ծրագրի իրականացման, Բաղադրիչ 2-ի (օժանդակություն միջհամայնքային սոցիալ-տնտեսական զարգացումների նախաձեռնություններին) նախապատրաստական աշխատանքների և սպասվող մեկնարկի հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձել շվեյցարական դրամաշնորհի նախապատրաստման ընթացքին: Հանդիպմանը քննարկվել է նաև համայնքային ծրագրերի ֆինանսավորումն ապահովող շրջանառու հիմնադրամ (revolving fund) ստեղծելու հարցը:

ՀԲ ՍՆՏԶ ծրագրի աշխատանքաին թիմի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, կարևորել տարածքային կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու պատրաստակամություն հայտնել աջակցել Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը՝ ներկայացված առաջարկները կյանքի կոչելու նպատակով:

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

Տպել Տպել