Այլ մարզպետների փոփոխության հարցեր չեն քննարկվել, բայց փոփոխությունները չեն բացառվում

FotorCreatedԴաշնակցությունը կպահի իր մարզպետներին։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ պատասխանելով Tert.am-ի հարցերին։

«Ես կարծում եմ՝ ցնցող ոչինչ տեղի չի ունեցել, երբ որ մարզպետը չի բռնացել, չի ճնշել դպրոցի տնօրեններին, համայնքապետերին, որպեսզի իր կուսակցությունը ձայն ունենա, սրա համար մենք պիտի ուրախանանք»,-մանրամասնեց նա։

Շրջանառվում է, որ դաշնակցական մարզպետներից հարվածի տակ է հատկապես Շիրակի մարզպետը ՝ ՏԻՄ ընտրությունների արդյունքներով պայմանավորված։ Դավիթ Լոքյանը նշեց, որ ընտրությունն իրենց համար գնահատման համար չափորոշիչ չէ։

«Իր աշխատանքի ընթացքում կունենա թերություններ, ես անձամբ կնախաձեռնեմ այդ խնդիրների քննարկումը»,-ընդգծեց նախարարը։

Լոքյանը նաև մանրամասնեց, որ դեռևս վարչապետի, Նախագահի հետ այլ մարզպետների փոփոխության հարցեր չեն քննարկվել, բայց փոփոխությունները չեն բացառվում։

«Աշխարհում ոչինչ անփոփոխ չէ, դա բնության ընդհանուր օրենքն է»,-նկատեց նա։

tert.am

Տպել Տպել