Հայաստանի բոլոր խոշոր քաղաքներում ՀՅԴ-ն շարունակում է տոնական միջոցառումները

fotorcreatedՀայաստանի եւ Արցախի Հանրապետությունների անկախության 25 ամյակին նվիրված հերթական միջոցառումն էր Աշտարակում: Դաշնակցությունը սեպտեմբերի 2-ից սկսած՝ նմանատիպ միջոցառումներ է կազմակերպում Հայաստանի բոլոր խոշոր քաղաքներում:

«Այսօր հպարտությամբ նշում ենք, որ դժվարության, պատերազմի, մաքառումների գնով ձեռք բերված անկախությունն այն կարեւորագույն նվաճումն է, որ ունեցել է մեր երկիրն իր անցած ճանապարհին»,- ասաց միջոցառմանը ներկա Արագածոտնի մարզպետ Գագիկ Գյոզալյանը:

Անկախության ձեռքբերումը դժվար է եղել: Նորանկախ պետության առջեւ ծառացել են բազում դժվարություններ: Արագածոտնի մարզպետի խոսքով, այդ դժվարությունների հաղթահարումը պահանջել է ուժ, անսահման սեր, նվրվածություն եւ հայերնասիրություն:

Երկրագնդնդի ողջ մարդկությունը բաղկացած է 150 ազգից, 400 ժողովրդից եւ 3000 ցեղից: Նրանցից լոկ 200-ը ունեն պետություն:

«Մենք այն բացառիկ ազգերից ենք, որ ունենք մեր պետությունը եւ ամեն գնով պետք է փայփայենք այն»,- անկախությունը պահպանելու կարեւորագույն սկզբունքներն առանձնացրեց ՀՅԴ Հայաստանի լիազոր մարմնի անդամ Արթուր Եղիազարյանը:

yerkirmedia.am

www.facebook.com

Տպել Տպել