Հայ դատը Սպիտակ տանը կազմակերպված Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների խնդիրներով բանավեճի մասնակիցների թվում է

defaultԱմերիկայի հայկական ազգային կոմիտեի ներկայացուցիչները մասնակցել են նախագահ Օբամայի վարչակազմի պաշտոնատարների կազմակերպած հանդիպմանը ասորական, հայ, սիրիական եւ խալդիական համայնքների առաջնորդների հետ՝ Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների անվտանգության հարցերը քննարկելու համար:

Համայնքների ներկայացուցիչները առաջնահերթ խնդիրներից առանձնացրել են շարունակվող ռազմական հարձակումներից քրիստոնյաների եւ ռիսկի այլ խմբերի պաշտպանության, փախստականներին եւ ներքին տեղահանվածներին աջակցելու հարցերը, ինչպես նաեւ բնակչության առանձնապես խոցելի խմբերին հումանիտար օգնություն հասցնելու խնդիրները: Նաեւ նշվել է, որ անհրաժեշտ է հետապնդման ենթարկվող փոքրամասնությունների համար ապաստարաններ ստեղծել:

Կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է, որ Մերձավոր Արեւելքից արդեն 20 հազար փախստականի ընդունած Հայաստանը ԱՄՆ-ի նյութական աջակցությամբ կարող է անվտանգ ապաստան դառնալ քրիստոնյաների եւ եզդիների, նաեւ ռիսկի այլ խմբերի համար:

news.am

Տպել Տպել