Ռուբեն Հովսեփյանի հոգեհանգիստը Համազգային թատրոնում էր

download-1Համազգային թատրոնում այսօր երեկոյան տեղի ունեցավ արձակագիր, դրամատուրգ Ռուբեն Հովսեփյանի հոգեհանգիստը:

Սիրված գրողին ու մտավորականին հրաժեշտ տալու էին եկել արվեստի գործիչներ, գրողներ ու մտավորականներ: Ռուբեն Հովսեփյանին այսօր հրաժեշտ տվեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ինչպես նաև մշակույթի նախարարը և մի շարք պաշտոնյաներ ու կուսակցական գործիչներ:

Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, ժամը 12-ից 14-ը Հայաստանի գրողների միությունում:

Հուղարկավորությունը՝ Երեւանի քաղաքային պանթեոնում:

Տպել Տպել