Այս կանոնակարգը պետք է փոխվի

FotorCreatedՀունվար ամսից սկսած՝ պատրաստվում էր Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը, որը ԱԺ-ում դրվել է քննարկման, հնչել են բազմաթիվ քննադատական կարծիքներ:

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ներկայացրեց իր դիտարկումները կանոնակարգ­ օրենքի նախագծի վերաբերյալ: Նրա կարծիքով՝ սա իսկապես համակարգաստեղծ օրենք է, և լուրջ աշխատանք է իրականացվել:

«Այս կանոնակարգը երկու մոդելների հետ կապված լուծումն է տալու մեզ. կա՛մ ամրապնդել խորհրդարանական համակարգում խորհրդարանի դերը, որն իսկապես հակակշիռ է դառնում Գործադիր մարմնին, կա՛մ թուլացնել այդ դերը, այդ դեպքում Գործադիրն ավելի մեծ դեր կունենա: Մի դեպքում դասական խորհրդարանական համակարգ կունենանք, մյուս դեպքում, այսպես ասած, վարչապետական համակարգ: Մինչ այսօր լիազորությունները գերկենտրոնացած էին նախագահի ձեռքում, հիմա չպետք է ստեղծվի այնպիսի վիճակ, որ անունը փոխվի, բայց լիազորությունները պահպանվեն. մեր հիմնական խնդիրն այն պետք է լինի, որ դա թույլ չտանք, որովհետև իշխանական բուրգի մեջ ապակենտրոնացում է կատարվել և հակակշռման, զսպման և Օրենսդիր ու Գործադիր մարմինների տարանջատման խնդիրները շատ լավ պետք է իրականացվեն»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ընդդիմությունը մինչ այժմ շատ հարցերում իրավունքներից՝ մասնավորապես արտահերթ նիստ հրավիրելու, ստորագրահավաքներ կազմակերպելու հնարավորությունից զրկված է եղել, միշտ ձայների խնդիր է առաջացել, Արմեն Ռուստամյանը նշեց. «Նոր կանոնակարգի համաձան՝ այդ խնդիրը վերացած է, ընդդիմությանը արտահերթ նիստեր հրավիրելու և այլ հնարավորություններ են ընձեռվում, առավել ևս 1/3 -ի առկայության դեպքում»:

Արմեն Ռուստամյանը վստահ է, որ հաջորդ Ազգային ժողովը նորից փոխելու է կանոնակարգ օրենքը. «Այս կանոնակարգը պետք է փոխվի, ինչպես ասում են՝ առաջին սերը, ինչպես որ հացը, միշտ կուտ գնում. պարզապես մենք չենք կարող դա անել հետո, նոր ԱԺ-ն դատարկ տեղը չպետք է գա, պետք է կանոնակարգ ունենա աշխատելու համար»:

ՀՅԴ խմբակցության ղեկավարի հավաստամբ՝ ԱԺ աշխատանքը դառնալու է ամենօրյա աշխատանք, բացի դրանից՝ 1/5-ը կարող է հնարավորություն ունենալ դադարեցնելու, օրինակ, այն պատգամավորների լիազորությունները, որոնք երբեք չեն երևացել, ժողովրդի անտեսանելի ներկայացուցիչներ են կոչվում, այդպիսի մեխանիզմ կա այս կանոնակարգով նախատեսված»:

Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան

1in.am

Տպել Տպել