Խստագույնս դատապարտում ենք Էրդողանին. Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբն արձագանքել է

fotorcreatedԵվրոպայի Հայ Դատի հանձնախումբը համերաշխություն է հայտնել Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը:

«Խստագույնս դատապարտում ենք Էրդողանին և Թուրքիայի կառավարությանը ԺԴԿ-ի համանախագահներ Դեմիրթաշի և Յուքսեթդաղի, ինչպես նաև 9 պատգամավորների ապօրինի ձերբակալության համար»,- ասվում է հանձնախմբի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը նույնպես արձագանքել էր միջադեպին՝ կոչ անելով իրենց հետևորդներին` այդ հարցով անհապաղ դիմել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին:

Տպել Տպել