Դավիթ Լոքյանի շնորհավորական ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա 20-ամյակի առթիվ

16950_bՋերմորեն շնորհավորում եմ տեղական ինքնակառավարման համակարգի բոլոր ներկայացուցիչներին Տեղական ինքնակառավարման մասնագիտական տոնի կապակցությամբ:

Հետադարձ հայացք նետելով տեղական ինքնակառավարման 20-ամյա ընթացքին, կարելի է միանշանակ վկայել, որ տեղական ինքնակառավարման համակարգը ոչ միայն հասցրել է ձևավորվել և կայանալ, այլև հաջողությամբ շարունակում է կերտել իր պատմությունը:

Համակարգի ապագայի մեր տեսլականն է` ունենալ ընդլայնված հնարավորություններով, նաև մեծ պատասխանատվությամբ գործող տեղական ինքնակառավարման մարմիններ: Համոզված եմ, որ այսուհետ ևս տեղական ինքնակառավարման մարմինները շարունակելու են վստահորեն կատարել իրենց առջև դրված խնդիրները՝ հանուն համընդհանուր բարեկեցության և հետագա առաջընթացի:

Կրկին շնորհավորելով տոնի առթիվ՝ ՏԻՄ բոլոր ներկայացուցիչներին մաղթում եմ հաջողություններ և հաստատակամություն իրենց պատվաբեր և պատասխանատու գործում:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Տպել Տպել