Դավիթ Լոքյանն ընդունել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրենին

fotorcreatedՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Ասիական Զարգացման բանկի միջև համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերը, մասնավորապես՝ «Կայուն քաղաքաշինական զարգացման» (քաղաքային զարգացման բևեռներ), «Կոշտ կենցաղային թափոնների կառավարման», ինչպես նաև «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրերին առնչվող հարցեր:

Շեյն Ռոզենտալը նշել է, որ «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրում ընդգրկված դպրոցներից 8-ի նախագծային աշխատանքներում մեծ առաջընթաց է գրանցվել և հույս հայտնել, որ նույնպիսի հաջողությամբ կիրականացվեն մյուս դպրոցների նախագծաշինարարական աշխատանքները:

Համայնքերում ավելացված արժեք ստեղծելու, եկամտաբեր արտադրություններ հիմնելու համատեքստում կարևորվել է «Կայուն քաղաքաշինական զարգացման ներդրումային ծրագրի» իրականացումը: Նախատեսվում է ծրագրում ընդգրկել Վանաձոր, Դիլիջան, Ջերմուկ, Աշտարակ, Ստեփանավան համայնքները:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև «Կոշտ կենցաղային թափոնների կառավարման» ծրագրին: Պարոն Ռոզենտալը հաստատել է Շիրակի մարզում ծրագիրն իրականացնելու, ինչպես նաև Սյունիքի մարզի փոքր և միջին համայնքներին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու ԱԶԲ-ի պատրաստակամությունը:

Նախարար Դավիթ Լոքյանը շնորհակալության հայտնելով Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենին համագործակցության համար՝ հույս է հայտնել, որ տարածքների զարգացման համար կենսական նշանակություն ունեցող ծրագրերի շրջանակներում ձևավորված երկկողմ գործակցությունը կունենա շարունակական բնույթ և բարեհաջող ընթացք:

Տպել Տպել