Կոնդի բնակիչները հրաժարվում են գումարները ստանալ և այլ տեղերում բնակարան գնել

fotorcreatedԿոնդ թաղամասում շենքերից մեկը դեռ չի կառուցվում, քանի որ բնակիչները հրաժարվում են գումարները ստանալ և այլ տեղերում բնակարան գնել:

Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ տեղեկացնելով, որ երկրորդ շենքը կառուցվում է և շահագործման կհանձնվի արդեն հաջորդ տարի:

«310 մլն դրամ փոխհատուցում արդեն տրվել է, այս ամիս 200 հազար դոլարի չափով ևս փոխհատուցում կստանան և յուրաքանչյուր ամիս կշարունակվի փոխհատուցում տրամադրելը»,- ընդգծեց Դավիթ Լոքյանը:

Կոնդ թաղամասում վերակառուցման աշխատանքներ կատարելու ցանկություն հայտնած ներդրողների մասին հարցին ի պատասխան Լոքյանը նշեց. «Նախկին ներդնող արաբ քրիստոնյա Ֆաթուշը, սկսելով այդ ծրագիրը, ձախողվեց, բավականին, մեծ գումարներ ծախսեց այդ ծրագրի վրա և հետո հրաժարվեց: Հիմա կառավարությունը փորձում է այլ ներդրողների միջոցով խնդիրը լուծել և մեծ դժվարությամբ այդ հարցերը կարողանում է կարգավորել»:

Լոքյանը նաև մանրամասնեց, որ Կոնդ թաղամասում շենքը կառուցվում է «Գլենդել Հիլզ»-ի դուստր ձեռնարկության կողմից, որը պարտավորություն է ստանձնել նշված ժամկետներում ավարտին հասցնել շինարարությունը:

tert.am

Տպել Տպել