Ներդրումային նոր Ծրագրեր մարզերում

Համայնքների խոշորացման ծրագրի շրջանակներում արդեն միավորվել են 140 բնակավայրեր: Այս մասին, նոյեմբերի 29-ին վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ նշել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

fotorcreated

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Լոքյանը նշել է, որ շարունակվում է նաեւ մարզերի զարգացման ռազմավարությունների եւ համայնքների հնգամյա ծրագրերի մշակման գործընթացը, քայլեր են կատարվել համայնքային ծառայությունների մի մասը մասնավոր հատվածին փոխանցելու ուղղությամբ, այդ թվում՝ աղբահանության եւ լուսավորության:

Միջազգային գործակալությունների կողմից մեկնարկել են խոշորացված համայնքների օժանդակության ծրագրերը եւ առաջիկայում 52 մեքենա-մեխանիզմ կհատկացվի համայնքներին:

Դավիթ Լոքյանը տեղեկացրել է նաեւ, որ ՀՀ վարչապետի՝ մարզեր այցելությունների արդյունքում արդեն 4 մարզերից ստացվել են 24 ներդրումային ծրագրեր: Մինչ տարեվերջ ավարտի կհասցվեն են գյուղմթերքների վերամշակման 6 ներդրումային ծրագրեր:

news.am

Տպել Տպել