Հաստատվեց բուհերի բակալավրիատ ընդունելության քննությունների ցանկը

Այսօր կառավարության նիստում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրեց բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2017/2018 ուսումնական տարվա մասնագիտությունների ու ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին հարցը: Նախարարը նշեց, որ եղել են քննարկումներ բուհերի, մասնագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ, հաշվի են առնվել բոլոր կարծիքները:

fotorcreated

Բնագիտական և տեխնիկական ուղղվածության մասնագիտություններով դիմորդների ընդգրկվածությունը մեծացնելու նպատակով վճարովի ուսուցման համակարգ ընդունելության պարագայում պահպանվել է ինչպես ֆիզիկայի, այնպես էլ այլ առարկաների համար, որպեu մրցութային գնահատական, միջնակարգ կրթության ատեuտատի կամ համապատաuխան ավարտական փաuտաթղթի` տվյալ առարկայի պետական ավարտական քննության կամ տարեկան գնահատականը հայտագրելու հնարավորությունը, ինչպես նաև առաջարկվում է հարցազրույցով ընդունելության կազմակերպումը:

Նախագծի ընդունումը նպատակ ունի կանոնակարգել բակալավրի կրթական ծրագրով ընդունելության մասնագիտությունների և դրանց համար նախատեսված ընդունելության քննությունների ցանկը, ինչպես նաև դիմորդների գիտելիքների ստուգման գործընթացն իրականացնելիս պետական և ոչ պետական բուհերի դիմորդների համար ապահովել միևնույն պայմանները:

Որոշումն ընդունվեց:

Տպել Տպել