Ծառուկյանին միանալու հարց չի քննարկվել. ՀՅԴ-ն 99.9 տոկոսով ընտրություններին կմասնակցի առանձին

Նախընտրական փուլում տարբեր դաշինքներ են ուրվագծվում, ձևավորվում: Նախօրեին ՀՅԴ խմբակցության ղեկավարը լրագրողների հետ զրույցում չբացառեց ընտրություններին ՀՅԴ-ի՝ դաշինքով մասնակություն ունենալու հավանականությունը: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով դիտարկմանը, որ մեր ունեցած տեղեկություններով՝ ՀՅԴ-ն հնարավոր է դաշինք կազմի ոչ թե ՀՀԿ-ի, այլ ԲՀԿ-ի հետ, նշեց. «Մենք միշտ հայտարարել ենք, որ 99,9 տոկոսով ՀՅԴ-ն, ինչպես միշտ, ընտրություններին մասնակցելու է առանձին: Այդ 0,1 տոկոսն էլ բաց ենք թողնում՝ «երբեք մի՛ ասա՝ երբեք» տրամաբանությամբ:

FotorCreated281-600x296

Ա. Վարդանյանը հավաստիացրեց, որ որևէ քննարկում չի եղել «Բարգավաճ Հայաստան»-ի կամ այլ քաղաքական ուժերի հետ: «Մինչև այս պահը նման քննարկում չի եղել, և առաջիկայում էլ այդ հարցը մեր օրակարգում չկա: Մենք զբաղված ենք նախապատրաստական աշխատանքներով, իսկապես ուզում ենք ընտրություններին լիարժեք նախապատրաստվել, արդեն իսկ ձևավորվել են նախընտրական շտաբ և ընտրատարածքային շտաբներ: Մենք նախապատրաստվում ենք նախընտրական մեկնարկին»,- նշեց Ա. Վարդանյանը:

ՀՅԴ խմբակցության քարտուղարն ընդգծեց, որ այնուամենայնիվ ՀՅԴ-ն պատրաստ է համագործակցել դաշտում առկա բոլոր քաղաքական ուժերի հետ. «Եթե հիմնարար հարցերում մենք ընդհանրություններ ունենանք, կհամագործակցենք: Համագործակցություն չի նշանակում անպայման դաշինք կազմել և ընտրություններին միասին մասնակցել. համագործակցության տասնյակ ձևեր կան, դրանք, մեր պարագայում, կարող են լինել միայն արժեքների ընդհանարության հիման վրա»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տպել Տպել