Դավիթ Լոքյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևային:

fotorcreated

Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ` Դավիթ Լոքյանը հաջողություն է մաղթել նրան դիվանագիտական առաքելության իրականացման գործում: Տարածքային կառավարման և զարգացման նախարարը կարևորել է հայ-բուլղարական հարաբերությունների զարգացումը, համապատասխան ոլորտներում համագործակցության ամրապնդումն ու խորացումը: Նախարարը միաժամանակ ընդգծել է երկու երկրների միջև փոխգործակցության ներուժի բացահայտման ու զարգացման անհրաժեշտությունը և դեսպանի հետ քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևան բարձր է գնահատել Հայաստանի և Բուլղարիայի միջև առկա համագործակցությունը և դրա շարունակականության հույս հայտնել: Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փորձի փոխանակման ու արդյունավետ համագործակցության պատրաստակամությունը:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարթյուն

Տպել Տպել