Փոփոխությունների առաջին սաղմերը նշմարելի են, արդյունքները դեռեւս էական չեն

Մեր երկրում որակական փոփոխությունների առաջին սաղմերը նկատելի են, բայց արդյունքները դեռեւս էական չեն:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն` ամփոփելով 2016 թվականը:

«Մեր երկրում որակական փոփոխություններ են սկսվել: Առաջին սաղմերը նշմարելի են, արդյունքները դեռեւս էական չեն, բայց որ ուղղությունը ճիշտ է ընտրված, եւ սաղմերը կան, ակնհայտ է: 2017 թվականը լինելու է եւ քաղաքական համակարգի, եւ տնտեսական վիճակի կայունացման ու զարգացման նախադրյալ ստեղծելու տարի»,-ասաց նա:

fotorcreated281-600x296

Հարցին` ակնկալո՞ւմ է, որ որպես նշմարվող էական արդյունք` 2017-ից, օրինակ, բանանը կներկրեն մի քանի հոգի եւ կվերանա մենաշնորհը, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Հիմա եթե դուք դատելու եք բանան ներկրողների քանակով… Ես լրատվամիջոցներում տեսնում եմ հրապարկումներ, որ արդեն ներկրողներ կան եւ երկու հոգի չեն: Այսինքն` խնդիրները ճիշտ են ձեւակերպված: Այսօր կան փոքրիկ փոփոխություններ, որ հասարակությունը դեռ չի գնահատում, բայց փոխվում են»:

Դաշնակցական պատգամավորը որպես իրականացած փոփոխություն` մատնանշեց գազի սակագնի նվազումը` միաժամանակ խոստովանելով, որ տնտեսության վիճակը ծանր է, ինչն էլ թույլ չտվեց աշխատավարձերի եւ թոշակների բարձրացում:

news.am

Տպել Տպել