Եվրոպահայերը սիրիահայերին օժանադակություն ցուցաբերելու համար հանգանակել են 44 հազար եվրո

ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի խորհուրդն ավարտել է սիրիահայերին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար կազմակերպված հանգանականության առաջին փուլը, որի արդյունքում հավաքվել է 44 հազար 135 եվրո:

Ինչպես տեղեկացրին ՀՅԴ Հայ դատի Փարիզի գրասենյակից, այս նախաձեռնությունը «Օգնիր եղբորդ» մարդասիրական օժանդակության ծրագրի շրջանակներում է, որի արդյունքում հոկտեմբերին շուրջ 17 տոննայի օգնություն էր ուղարկվել Հալեպ:

ՀՅԴ-ն շնորհակալություն է հայտնել հանգանակնության մասնակիցներին, որոնք այդպիոսվ ցույց են տվել իրենց միասնականությունն ու համերաշխությունը մեր հայրենակիցներին:

«Այս նախաձեռնությունը հայ ժողովրդի միասնականության արդյունք է: Կոչ ենք անում բոլոր հայերին հետագայում իրենց մասնակցությունը ցուցաբարել նման նախաձեռնություններին, ինչպես նաև մեր լիակատար աջակցությունը հայտնել Սիրիայում դժվար օրեր ապրող մեր հայրենակիցներին»,- նշված է հայտարարության մեջ:

Տպել Տպել