Կրթաթոշակների 50-60 տոկոսը սոցիալական ուղղվածություն կունենա

Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններին պետության կողմից տրվող կրթաթոշակների 50-60 տոկոսը սոցիալական ուղղվածություն կունենա:

«Ազատություն» TV-ի ուղիղ եթերում պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին, նախարար Մկրտչյանը նշեց, որ պետությունը պետք է գումար ծախսի նախ եւ առաջ հասարակության սոցիալապես անապահով, խոցելի շերտի համար:

«Սա մի քաղաքականություն է, որը ծրագրում ենք իրականացնել հաջորդ տարվա ընթացքում»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով Հայաստանում բարձրագույն կրթությունը անվճար դարձնելուն, Լեւոն Մկրտչյանը նշեց, որ պետք է աշխատանքներ տանել կրթությունը մատչելի դարձնելու ուղղությամբ` պետության վարած քաղաքականության շնորհիվ` ուսանողական վարկերի, կրթաթոշակների տրամադրման միջոցով:

Տպել Տպել