Իսպանիայի Սաբադել քաղաքը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Թագավորության Կատալոնիա տարածաշրջանի Սաբադել քաղաքը հունվարի 23-ին պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:

Ինչպես տեղեկանում ենք Իսպանիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից,Սաբադելի քաղաքապետարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ղեկավարները ստորագրել են համատեղ հայտարարաթյուն, համաձայն որի, տեղի ունեցածը բնորոշվում է որպես ցեղասպանություն և հանցագործություն մարդկության դեմ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Մարդկության դեմ գործած ցանկացած հանցանք պետք է դատապարտվի, որպեսզի նման բաներ չկրկնվեն աշխարհի ոչ մի անկյունում, որևէ ազգի, ռասայի կամ դավանանքի ներկայացուցիչների հետ: Սաբադելի քաղաքային իշխանությունները պաշտոնապես ճանաչում են Հայոց ցեղասպանությունը»:

Տպել Տպել