ԱՄՆ-ի հայ ուսանողները Ցեղասպանության ժխտման դեմ բողոքի ակցիաներ կանցկացնեն

ԱՄՆ-ում Համահայկական ուսանողական ընկերակցությունը (All-ASA) Հայոց ցեղասպանության ժխտման դեմ բողոքի լուռ ակցիաներ կանցկացնի քոլեջներում և համալսարաններում:

Ըստ Asbarez-ի՝ փետրվարի 9-ին «Ժխտման բիծը» կարգախոսով անցկացվելիք ակցիաները հովանավորել են ՀՅԴ ԱՄՆ Արևելյան և Արևմտյան շրջանների կառույցները, ՀՅԴ «Շանթ» Ուսանողական միությունը, ինչպես նաև Alpha Gamma Alpha-ն և Alpha Epsilon Omega-ն:

«Ժխտման բիծը» կազմակերպվում է ամեն տարի ուսանողության շրջանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկության մակարդակը բարձրացնելու նպատակով: Ակցիայի ընթացքում պարզվում են պաստառներ, պատմում են Թուրքիայի վարած ժխտողական քաղաքականության, ինչպես նաև Ցեղասպանության պատմական փաստի ճանաչման ու փոխհատուցման տրամադրման անհրաժեշտության մասին:

Տպել Տպել