Լույս է տեսել «Վէմ» հանդեսի 2016 թվականի վերջին՝ 4-րդ համարը

Ա Զ Դ

Լույս է տեսել «Վէմ» հանդեսի 2016 թվականի վերջին՝ 4-րդ համարը 300 էջ ծավալով եւ հարուստ բովանդակությամբ։ Խմբագրականը նվիրված է վերջին շրջանում Հայաստանում աշխուժորեն քննարկվող ազգ-բանակ հայեցակարգը կյանքի կոչելու ասպարեզում ՀՅԴ ձեռք բերած մոտ 100-ամյա փորձառության համառոտ քննությանը։

Հիմնական բաժիններում ընդգրկված հրապարակումների շարքում առաջին անգամ՝ փորձնական կարգով, տպագրվում է անգլերենով շարադրված պրոֆ. Ալբերտ Ա. Ստեփանյանի «Պատմության լուսավոր իմաստությունը» ուսումնասիրությունը, որը Եղիշեի ու Մովսես Խորենացու գրույթների վերաիմաստավորման փորձ է։ Գիտատեսական ուշագրավ հարցադրումներ են պարունակում նաեւ Աշոտ Վ. Ոսկանյանի՝ Ե. Չարենցի ու Ի. Ստալինի հարաբերություններին, Սեյրան Ա. Զաքարանի՝ Վահրամ Րաբունու պատմագիտական հայացքներին նվիրված հրապարակումները, Վահրամ Ռ. Սիմոնյանի՝ պարսկահայերի 1828-1829 թթ. ներգաղթի կազմակերպման գործում Ա. Գրիբոեդովի դերի վերաբերյալ ադրբեջանական վերջին զեղծարարությունների քննադատությունը եւ այլ հոդվածներ։

«Վէմ» հանդեսի 2016 թ 4-րդ համարը հարուստ է ՀՅԴ պատմության տարբեր դրվագներին ու անհատ գործիչներին նվիրված հրապարակումներով։ Միքայել Տեր- Մարտիրոսյանի (Մար) հիշողությունների վերջին՝ 6- րդ մասի տպագությամբ ավարտվում է նրա անավարտ ձեռագրի հրապարակումը։ ՀՅԴ պատմության համար կարեւոր, բայց թերի ուսումնասիրված 1920-ականների մասին հրապարակումների շարքը շարունակվել է՝ պրոֆ. Արարատ Մ. Հակոբյանի «Հովհաննես Քաջազնունու մեծ ողբերգութունը»՝ երկու մասից բաղկացած հոդվածաշարի տպագրությամբ։ Երկրորդ մասում նախատեսվում է հրապարակել նաեւ Խորհրդային Հայաստան ժամանելուց հետո ԽՍՀՄ պետանվտանգութան մարմինների կողմից Հ. Քաջազնունու հանդեպ կազմակերպված լրտեսության արդյունքում հավաքված տեղեկությունները, իսկ այնուհետեւ նրա ձեռբակալության, չարչարանքների ու ողբերգական մահվան մասին վկայող՝ նոր միայն գաղտնազերծված փաստաթղթերը։ Այս հրապարակումների արդյունքում ակնհայտ է դառնում, որ Հ. Քաջազնունու հայտնի աշխատության 1923 թ. տպագրությունն ու դրան հետեւած նրա գործունեությունը նոր հայեցակարգով քննելու կարիք է զգում։

«Վէմ»-ի «Գրախոսություններ» եւ «Լրատու» բաժիններում տեղ գտած առանձին հրապարակումների միջոցով արժեւորվում է վերջերս լույս տեսած՝ Երվանդ Փամբուկյանի՝ «Նիւթեր ՀՅ Դաշնակցութեան պատմութեան համար» ժողովածուի 12-րդ հատորը, որը ներառում է Մեծ եղեռնի շրջանում ու դրան հաջորդած տարիներին կուսակցության հավաքած վավերագրերը եւ 2016 թ. հոկտեմբերի 27-ին կյանքից հեռացած՝ Ռուբեն Հովսեփյանի գրական վաստակը։

Ներկայացնում ենք «Վէմ»-ի 2016 թվականի վերջին՝ 4-րդ համարի Բովանդակությունն ու Խմբագրականը։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԱԶԳ-ԲԱՆԱԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀՅԴ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆԸ 3

ՀԻՄՆԱՔԱՐԵՐ

Տիգրան Ռ. Եփրեմյան

ԱԶԳԵՐԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԵՏԱԳԻԾԸ՝

Վեստֆալյան խաղաղությունից մինչև Արցախյան հիմնահարց 9

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Վահան Ա. Տեր-Ղևոնդյան

ԵԳԻՊՏՈՍԻ ԱՅՅՈՒԲՅԱՆ ՍՈՒԼԹԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԿԻԼԻԿՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ (1208-1216 թթ.) 33

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ալբերտ Ա. Ստեփանյան

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՎՈՐ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ.

Եղիշեի և Մովսես Խորենացու գրույթների վերիմաստավորման փորձ (անգլերեն) 45

ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Աշոտ Վ. Ոսկանյան

ԻՐ ՈՒՐԻՇԸ

Չարենց – Ստալին հարաբերության մասին 91

Հայկանուշ Ա. Շարուրյան

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԿԱՆԱՆՑ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Ն. Մեյլեր, Ժ. Սարամագո, Է. Բերջես,
Ն. Կազանձակիս 104

ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Աշոտ Ս. Աբրահամյան

ՏԵՔՍՏԻ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ ԵՎ ՌԱՍԵԼԻ ՊԱՐԱԴՈՔՍԸ 117

ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ

Սեյրան Ա. Զաքարյան

Վահրամ Րաբունու պատմափիլիսոփայական
ու քաղաքագիտական հայացքները 130

ՄՇԱԿՈՒՅԹ

Շուշանիկ Գ. Զոհրաբյան (Փարիզ)

ՐԱՖՖԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 147

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

Վահրամ Ռ. Սիմոնյան

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԲՈՅԵԴՈՎԸ ԵՎ ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ 1828-1829 ԹԹ. ՆԵՐԳԱՂԹԸ՝

Ադրբեջանառուսական պատմագեղար­վեստական վարժանքների առարկա 153

Հասմիկ Մ. Եսայան

ՀԱՅԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՖՐԵԶՆՈՅԻ ՇՐՋԱՆՈՒՄ

(1880-1920-ԱԿԱՆ ԹԹ.) 172

ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ

Արարատ Մ. Հակոբյան

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՔԱՋԱԶՆՈՒՆՈՒ ՄԵԾ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ

Մաս առաջին։ Սմենովեխական խարխափումներից մինչև ստալինյան հալածանքներ 182

ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ

Լյուդվիգ Գ. Վարդանյան,

Խաչիկ Ա. Մակյան

ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ» ԵԶՐՈՒՅԹԻ ԾԱԳՄԱՆ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 210

ԼՐԱՏՈՒ

Թագուհի Ա. Ղազարյան

ՀԵՔԻԱԹՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆՈՂԸ

Ռուբեն Հովսեփյանի հիշատակին 230

ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գևորգ Ս. Խուդինյան, ՆԻՒԹԵՐ Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ, ԺԲ հատոր, խմբագիր՝ Երուանդ Փամպուքեան 237

ԱՐԽԻՎ

ՄԱՐ-Ի ՆՈՐԱՀԱՅՏ ՀՈՒՇԵՐԸ

Մաս վեցերորդ։ Շարունակությունը՝ գրված Ղարաքիլիսայում ու Ծաղկաձորում 244

Պատրաստեցին՝ Ռուբեն Հ. Գասպարյանը և Ռուբեն Օ. Սահակյանը

ՀԱՎԵԼՎԱԾ

Գեղամ Մ. Բադալյան

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԺՈՂՈՎՐԴԱ­ԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՆԱԽՕՐԵԻՆ

Մաս յոթերորդ: Բիթլիսի նահանգի հարավ-արևելյան գավառները I (261)

СONTENT 292

СОДЕРЖАНИЕ 293

«ՎԷՄ»-Ի 2016 Թ. ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՏԵՆԱԳԻՏԱԿԱՆ ՑԱՆԿ 294

 

Տպել Տպել