Արեւմտյան Ամերիկայի ՀՅԴ երիտասարդական միության օգնությունը նախորդ տարի զոհված 111 զինծառայողների և կամավորների ընտանիքներին

Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում և հրադադարի ռեժիմի խախտումների հետևանքով զոհված հերոսների ընտանիքներին որպես աջակցություն` Արեւմտյան Ամերիկայի ՀՅԴ երիտասարդական միության նախաձեռնությամբ հավաքվել եւ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության հետ համագործակցաբար բաշխվել է 126,5 հազար դոլարի օգնություն:

ՀԵՄ-ի ներկայացուցիչներն այցելել են 2016 թվականի ապրիլի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում զոհված 108 զինծառայողների և կամավորների տներ` հատկացնելով , ինչպես եւ ևս հազարական ԱՄՆ դոլար օգնություն է հատկացվել դեկտեմբերի 29-ին Չինարի գյուղի հատվածում հակառակորդի դիվերսիան հետ մղած Շավարշ Մելիքյանի, Էրիկ Աբովյանի և Էդգար Նարայանի ընտանիքներին:

ՀՅԴ երիտասարդական միությունը նախատեսում է նաև մեկանգամյա ֆինանսական օգնություն հատկացնել 2017թ. հունվարին զոհված 3 զինծառայողների ընտանիքների:

Արեւմտյան Ամերիկայի ՀՅԴ երիտասարդական միությունը ծրագրել է շարունակել այս աշխատանքը եւ այս անգամ դրամական օժանդակություն հասցնել վիրավոր ազատամարտիկներին եւ նրանց ընտանիքներին:

«Մեր զինվորի հետ ենք» ծրագրի շրջանակներում, մեկանգամյա գումարային օգնություններին զուգահեռ, ՀԵՄ-ը, ՀՅԴ հայաստանյան կառույցի օգնությամբ, պարբերաբար իրականացնում է նաև տարբեր ծրագրեր, որոնցից վերջինն Արցախի Թալիշ և Տոնաշեն գյուղերի հատվածում դիրքապահ զինվորներին տաք հագուստ, գուլպաներ, սպիտակեղեն և մարտկոցներ տրամադրելն էր:

armenpress.am

Տպել Տպել