ԱԺ-ն պետք է հանդես գա հայտարարությամբ. Աղվան Վարդանյանը` Լապշինի արտահանձնման մասին

Այսօր ԱԺ քառօրյա նիստը մեկնարկեց ԱԺ պատգամավորների կողմից Լապշինի արտահանձնման դեմ բողոքի ու քննադատական ելույթներով:

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց. «Հարգելի’ խորհրդարան, ժամանակն, իհարկե, այնպիսին է, որ բոցաշունչ ելույթներով կարելի է զբաղվել, բայց ես ավելի գործնական առաջարկություն ունեմ: Նախ` դեռ շաբաթներ առաջ, երբ խնդիրն առկա էր, Դաշնակցության ուսանողական ու երիտասարդական միությունները մի ակցիա կազմակերպեցին Բելառուսի դեսպանատան առաջ: Դրանից հետո Սփյուռքի մեր կառույցները տասնյակ երկրներում հանդիպումներ են ունեցել և ակցիաներ իրականացրել Բելառուսի դեսպանատան առաջ: Բայց ունենք այն, ինչ ունենք: Եվ հիմա շատ ավելի գործնական կլինի, որ ԱԺ-ն հանդես գա հայտարարությամբ: Հանձնարարենք արտաքին հարաբերությունների հանձնաժողովին` մշակել հայտարարության տեքստ, որը մենք վաղը առավոտյան կքվեարկենք: Սա կլինի արժանապատիվ պետության քաղաքական մարմնի դիրքորոշումը»:

Տպել Տպել