Գիրք նվիրելու տոնը Հյուսիսային պողոտայում

Գիրք նվիրելու օրը` փետրվարի 19-ին, չնայած ցուրտ եղանակին, Հյուսիսային պողոտան մարդաշատ էր:

Հ.Յ. Դաշնակցության նախաձեռնությամբ, գրական ջերմ մթնոլորտում, բարձրակարգ երաժշտության ուղեկցությամբ տարբեր հեղինակներ ներկայացրեցին իրենց գրքերը:

Այնուհետև Մնջախաղի պետական թատրոնի դերասանների կողմից անցորդներին նվիրվեցին Համազգային հայ կրթական և մշակութային միության արժեքավոր հրատարակություններից՝ Վահան Հովհաննիսյան՝ «Մանդիլիոն», Վահան Նավասարդյան՝ «Չարենց հուշեր և խորհրդածություններ», Նիկոլ Աղբալյան՝ «Մտածումներ Հ.Յ.Դաշնակցության մասին», Ռուբեն Հովսեփյան՝ «Նռներ», «Որդան կարմիր», Մովսէս Պչաքճեան «Երկերու լիակատար ժողովածու», Աղվան Վարդանյանի «Ելք Երկրից» և շուրջ 30 անուն այլ գրքեր:

aravot.am

Տպել Տպել