Խաղաղությունը չեն մուրում խաղաղությունը պարտադրում են

Տարածք զիջել Ադրբեջանին՝ հույս ունենալով խաղաղություն պահպանել, ճիշտ չէ, բացի այդ, խաղաղության պահպանման կարեւորության մասին պետք է խոսել ոչ թե հայերի հետ, որոնք առանց այդ էլ շատ լավ դա գիտեն, այլ ռազմական գործողությունների գլխավոր հրահրողի։

Այս մասին մարտի 19-ին, Չարենցավանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։

Նրա խոսքով, ադրբեջանցիները ռւ նրանց ավագ եղբայրները՝ թուրքերը, Հայաստանը ընկալում են որպես խոչընդոտ, Հայաստանը խանգարում է նրանց միավորվել եւ պանթուրքիզմի գաղափարախոսության հաղթանակին։ Քանի դեռ նրանք առաջնորդվում են նման պատկերացումներով, նրանք չեն հանգստանալու, որքան էլ Հայաստանը նրանց զիջումներ անի։ Հետեւաբար որոշ քաղաքական ուժերի գաղափարները, որոնք պնդում են, որ Հայաստանն ու Ղարաբաղը պետք է տարածքներ զիջեն հանուն խաղաղության պահպանման, Ռուստամյանը անհիմն է համարում։

«Խաղաղությունը չեն մուրում խաղաղությունը պարտադրում են։ Եթե խաղաղություն ես ուզում, պետք է պատրաստ լինես պատերազմի, սա է միակ տարբերակը։ Եթե մենք պատրաստ չլինենք պատերազմի, մեզ ուղղակի կուտեն։ Իսկ խաղաղության պահպանման անհրաժեշտության մասին թող Ալիեւին պատմեն»,-ընդգծեց Ռուստամյանը։

news.am

Տպել Տպել