Հալեպում բաժանել են «Օգնիր եղբորդ» նախաձեռնության՝ երրորդ հումանիտար օգնությունը

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը հաղորդում է, որ Սիրիայի Կարմիր մահիկը նոյեմբերի 11-ին սկսել է բաժանել Հայաստանից ուղարկված երրորդ մարդասիրական օգնությունը: Սիրիացիներին տրվող օգնության տրամադրումն իրականացվում է Հալեպի կարմիր մահիկի, Բերիո թեմի ազգային առաջնորդարանի, ինչպես նաեւ Հալեպի շտապ օգնության մարմնի եւ Սիրիայում Հայաստանի դեսպանության համագործակցությամբ:

Բաաս կուսակցության Հալեպի մասնաճյուղի քարտուղար Հիլալ Հիլալը նշել է, որ սիրացիները բարձր են գնահատում հայերի կողմից կատարված այս մարդասիրական քայլը, ինչն ապացուցում է հայ-սիրիական շատ սերտ համագործակցությունը:

Հալեպի քաղաքապետ Մուհամմադ Ուահիդ Աքքադն իր հերթին նշել է, որ հայկական մարդասիրական օգնությունը ցույց է տալիս խոր բարեկամական եւ եղբայրական հարաբերությունների առկայությունը սիրիացի եւ հայ ժողովուրդների միջեւ` ավելացնելով, որ սիրիացիները երբեք չեն մոռանա այս օգնությունները:

Հայաստանից Սիրիա մարդասիրական օգնության երրորդ օդանավը Հալեպ է հասել նոյեմբերի 8-ին:

Տպել Տպել