ՀՅԴ Ֆրանսիայի երիտասարդական միության անդամները հանդիպեցին ՀՅԴ Արցախի ԿԿ անդամների հետ

2016թ. ապրիլյան պատերազմի ընթացքում և դրանից հետո զոհված զինծառայողների և կամավորների ընտանիքներին հանդիպելու և իրենց աջակցությունը հայտնելու համար Արցախում գտնվող ՀՅԴ «Նոր Սերունդ» Ֆրանսիայի երիտասարդական միության անդամները հանդիպեցին ՀՅԴ Արցախի ԿԿ անդամների հետ:

ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, Արցախի ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը ողջունելով Ֆրանսիայի երիտասարդական միության նախաձեռնությունը, նշեց, որ Արցախը միշտ էլ զգում է Սփյուռքի աջակցությունը, թե ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում, և թե դրանից առաջ ու հետո:

Ֆրանսիայի երիտասարդական միության անդամները առաջարկեցին ավելի խորացնել կապն Արցախի հետ՝ նորանոր ծրագրեր, համատեղ միջոցառումներ իրականացնելու միջոցով:

aparaj.am

Տպել Տպել