«Ցեղասպանություն՝ ցեղասպանությունից հետո» խորագրով ցուցահանդեսը կներկայացվի Փարիզում

Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումների շրջանակում Փարիզում կբացվի «Ցեղասպանություն՝ ցեղասպանությունից հետո» խորագրով ցուցահանդեսը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը նշեց, որ ցուցահանդեսը շրջիկ է լինելու, այն ներկայացվելու է նաև եվրոպական տարբեր քաղաքներում: Ցուցահանդեսն առաջին անգամ բացվել է Եվրոպական խորհրդարանում 2016 թվականի փետրվարին: Ցուցահանդեսում ներկայացվել են հայկական եկեղեցիների եւ կրոնական հուշարձանների մասին պատմող 32 լուսանկարներ, որտեղ համեմատության մեջ են դրված հայկական հուշարձանները, եկեղեցիները Հայոց ցեղասպանությունից առաջ եւ հետո:

«Մեկ շաբաթ տևողությամբ ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն ունեցավ: Այդ ընթացքում հազարից ավելի այցելու ունեցանք: Մարդիկ տեղեկացվեցին, պատկերացում կազմեցին, թե ինչ է ունեցել հայ համայնքը Հայոց ցեղասպանությունից առաջ և ինչ է մնացել հետո: Այս տարի, այդ մեծ արձագանք ստացած ցուցահանդեսը, ներկայացնելու ենք եվրոպական տարբեր երկրներում: Փարիզում ցուցահանդեսն անցկացնելուց հետո այն կներկայացվի Լիոնում, Մարսելում»,-ասաց Պետո Դեմիրճյանը:

armenpress.am

Տպել Տպել