ԿԳ նախարարության և Microsoft-ի հայաստանյան գրասենյակի միջև կկնքվի փոխըմբռնման հուշագիր

Հայաստանի Հանրապետության դպրոցներում այսուհետև ավելի կբարելավվի կրթության որակը, կներդրվեն նորարարություններ, կբարձրացվի մանկավարժի վարկանիշը։ Այս ամենը կյանքի կկոչվի ապրիլի 14-ին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ու Microsoft ընկերության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի միջոցով։

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Microsoft ընկերության միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր։

Հուշագիրը ստորագրեցին ՀՀ ԿԳ նախարար ԼևոնՄկրտչյանն ու ԱՊՀ-ում Microsoft-իտարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ռոնալդ Բինկոֆսկին։

ՀՀ ԿԳ Լևոն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ տարիներ շարունակ Microsoft ընկերությունը կրթության ոլորտում շատ մեծ աջակցություն է ցուցաբերում։

«Արդեն ավելի քան մեկ տասնամյակ ընկերությունը փոփոխություններ է մտցնում հայաստանյան կրթական ոլորտում՝ առաջարկելով նոր տեխնոլոգիական լուծումներ, համագործակցության նոր ձևաչափեր»,- նշեց Լևոն Մկրտչյանը։

Տպել Տպել