ՀՅԴ Երիտասարդականի մասնակցությունը Նիդերլանդների բազմակուսակցական ժողովրդավարության ինստիտուտի հրավիրած դասընթացին

2017 թվականի ապրիլի 12-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցավ Նիդերլանդների բազմակուսակցական ժողովրդավարության ինստիտուտի (The Netherlands Institute for Multiparty Democracy, NIMD ) կողմից հայ երիտասարդ քաղաքական գործիչների համար նախաձեռնված հերթական հանդիպում-դասընթացը, որը կրում էր «Պայքար քարոզչության և կեղծ տեղեկատվության դեմ» խորագիրը:

Դասընթացին մասնակցեցին Հայաստանի քաղաքական կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ ՀՅԴ Երիտասարդականը դասընթացին մասնակցեց երկու ներկայացուցչով՝ Գևորգ Ղուկասյան և Անուշ Հովհաննիսյան:

Դասընթացի առաջին մասում բանախոս, Կիևի լրագրության Մոգիլյան դպրոցի տնօրեն Եվգենիյ Ֆեդչենկոն խոսոց կեղծ տեղեկատվության տարածման մեթոդների և հասարակական կարծիքի ձևավավորման վրա դրանց ազդեցության մասին։

Դասընթացի ընթացքում մասնակիցները փարձագետ Վիկտորիա Ռոմանյուկի օգնությամբ ծանոթացան նաև տեքստային, տեսաձայնային և լուսանկարային կեղծ տեղեկատվությունների դեմ պայքարին՝ դրանց բացահայտման և չեզոքացման արդի մեթոդաբանությանն ու ծրագրային հնարավորություններին:

Դասընթացի ավարտին մասնակիցները խոսեցին իրենց տպավորությունների մասին և տեղի ունեցավ քննարկում։

ՀՅԴ Բյուրոյի
Երիտասարդական գրասենյակ
18 ապրիլ, 2017 թ.

Տպել Տպել