Ամերիկայի ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբը սիրիահայերին եւ Սիրիայի քրիստոնյաներին զորակցության համար նամակարշավ է սկսել

Ամերիկայի ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբը նամակարշավ է սկսել՝ ի զորակցություն սիրիահայերի եւ այդ երկրում ապրող քրիստոյաների։ Հանձնախումբը հորդորում է Սիրիայի քրիստոնյաներին օգնելու կոչով հազարավոր նամակներ հղել ԱՄՆ պետքարտուղարություն։

Պատճառն այն է, որ Սիրիայում բազմաթիվ հայեր եւ այլ քրիստոնյաներ սպանվում, առեւանգվում եւ խոշտանգվում են, նրանց տներ եւ եկեղեցիներն ավերվում են, մինչդեռ ԱՄՆ հանդուրժողականության կոչով, քննադատությամբ կամ ազգային փոքրամասնությունների համար հումանիտար օգնությամբ դեռ հանդես չի եկել:

Հանձնախումբը կոչ է անում Պետդեպարտամենտին հրապարակավ եւ հստակ կերպով վերահաստատել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները դեմ է Սիրիայում եւ առհասարակ Մերձավոր Արեւելքում կրոնական անհանդուրժողականությանը, ինչպես նաեւ ապահովել քրիստոնյանների եւ ազգային փոքրամասնությունների անվտանգությունը եւ բարեկեցությունը, երաշխավորել, որ Հայաստանից եւ արտերկրներից ստացվող հումանիտար օգնությունը հասնում է դժվարության մեջ գտնվող բոլոր սիրիացիներին:

Յուրաքանչյուր ոք նման բովանդակությամբ նամակ ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի պաշտոնական կայքից կարող է ուղարկել անմիջապես պետքարտուղար Հիլարի Քլինթոնին:

Տպել Տպել