Համաձայնագիրն ընդհանուր սկզբունքներով համաձայնեցված է

«Իրավունք»-ը տարածքային կառավարման նախարար, դաշնակցական Դավիթ Լոքյանից հետաքրքրվեց` ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն բանակցությունները ո՞ր փուլում են: «Համաձայնագիրն ընդհանուր սկզբունքներով համաձայնեցված է: Նշված են այն խնդիրներն ու ուղղությունները, որոնց մասին էլ պետք է լինի համագործակցությունը: Պորտֆելների մասին քննարկում չի եղել»,- ասաց Դավիթ Լոքյանը:

-Պրն Լոքյան, ՀՀԿ-ից նախարարարի պաշտոնների մեծացում պահանջե՞լ եք:

– Ցանկացած քաղաքական ուժ կցանկանա, որ ընդլայնում լինի: Բայց պետք է տեսնի` կա՞ այդ հնարավորությունը, թե՞ ոչ:

-Ճի՞շտ են այն տեղեկությունները, որ վարչապետի հետ տարաձայնություններ կան:

-Լրատվությունը գրում է ամեն ինչ, ես տեղյակ չեմ այդ ամենից:

-Ավագանու ընտրություններն ավարտվում են, բայց ՀՅԴ-ն այդպեսէլ հստակ դիրքորոշում չհայտնեց, թե ո՞ր ուժին է պաշտպանելու:

-Դեռեւս ՀՅԴ-ը որոշում չունի:

-Դե ընտրությունները մայիսի 14-ին ավարտվում են:

– Կարծում եմ` առաջիկա օրերին կամ կլինի այդպիսի որոշում, կամ չի լինի: Կամ գուցե ազատ թողնեն կուսակցականներին (նկատի ունի դաշնակցականները սատարեն այն քաղաքական ուժին, ում ցանկանում են-խմբ.):

Դաշնակցական մեկ այլ նախարար Արծվիկ Մինասյանից էլ պարզեցինք` կա՞ն հարցեր, որոնց հետ ՀՅԴ-ն անհամաձայնություն ունի ՀՀԿ-ի հետ: «Ոչ, այդպիսի հարցեր չկան, քանի որ խորհրդարանականա կառավարման համակարգում շարունակվում է համագործակցությունը: Ինչ վերաբերում է աշխատանքային ներքին տարաձայնություններին, աշխատանքի որակն ու արդյունավետությունն էլ հենց այդտեղ է »,-ասաց պրն Մինասյանը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

iravunk.com

Տպել Տպել