Հայտարարություն. ՀՅԴ-ն ավագանու ընտրություններում աջակցելու է գործընկեր ՀՀԿ-ին

Հ.Յ.Դ. Երևանի քաղաքային կոմիտեն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

Հ.Յ.Դաշնակցության Երևանի քաղաքային կոմիտեն մայրաքաղաքի ավագանու առաջիկա ընտրություններում աջակցելու է գործընկեր Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Այս որոշումը բխում է երկրում որակական փոփոխություններ կատարելու երկու կուսակցությունների համատեղ հանձնառությունից:

Մեր ընկերներին ու համակիրներին հորդորում ենք մայիսի 14-ին քվեարկել Տարոն Մարգարյանի գլխավորած ցանկի օգտին:

Կարևորելով գիտակցված քվեով Երևանի ավագանի ձևավորելու անհրաժեշտությունը՝ տեղամասային ընտրական հանձնաժողովներում ՀՅԴ նեկայացուցիչները իրենց մասով ապահովելու են մեր քաղաքացիների ազատ կամարտահայտությունը:

Ինչպես արդեն հայտարարել ենք՝ պարտավորվում ենք ուշադրության կենտրոնում պահել Երևանի բոլոր հիմնախնդիրները և կարելիության սահմաններում մասնակցել դրանց լուծմանը:

Հ.Յ.Դ. Երևանի քաղաքային կոմիտե

5 մայիս 2017թ.

Տպել Տպել