Աջակցություն ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին

Շարունակվում են ապրիլյան պատերազմում զոհված սպաների ընտանիքներին նյութական ու բարոյական աջակցություն ցուցաբերելու աշխատանքները:

Այդ առիթով մայիսի 6-ին ՀՕՄ-ի Արցախի մեկուսի մասնաճյուղի Ստեփանակերտի գրասենյակում էին զոհված զինծառայողների ընտանիքները, ուր մինչև 18 տարեկան թվով 24 երեխաների նվիրաբերվեց դրամական աջակցություն:

Հանդիպմանը ներկա էր նաև ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Լեռնիկ Հովհաննիսյանը, հօմուհիներ արտասահմանից և Արցախից:

Զոհված սպաների ընտանիքի անդամները շնորհալություն հայտնեցին ցուցաբերված աջակցության ու ուշադրության համար:

Լեռնիկ Հովհաննիսյանը իր խոսքն ուղղելով զոհված զինծառայողների ընտանիքներին, շնորհավորեց ներկաներին Շուշիի ազատագրման 25-ամյակի, մայիսյան եռատոնի կապակցությամբ և նշեց. «Այդ տղաներն արդեն ֆիզիկապես մեզ հետ չեն, բայց դուք եք նրանց հիշատակը վառ պահողը» :

aparaj.am

Տպել Տպել