Դաշնակցական երիտասարդները երդում տվեցին Դրոյի շիրմին

Մայիսի 28-ը մեծ շուքով ամեն տարի նշում են նաեւ Ապարան քաղաքում: Սարդարապատ, Բաշ Ապարան, Ղարաքիլիսա. հաղթանակների այս շղթան պայմանավորեց Հայաստանի առաջին Հանրապետության ծնունդը եւ հայերին վերադարձրեց հաղթանակի բերկրանքը: Տոնական միջոցառումներից բացի, այսօր առանձահատուկ էր երկու տասնյակից ավելի դաշնակցական երիտասարդների համար: Նրանք հայրենիքը կյանքի գնով պաշտպանելու երդում են տվել Դրոյի՝ Դրաստամատ Կանայանի շիրմին: Մայիսյան հերոսամարտի ժամանակ՝ որպես բազմափորձ հրամանատար, Ապարանի ինքնապաշտպանության ռազմական գործողությունը հենց նրան էր վստահված:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նշենք որ, Հայաստանի հանրապետության հիմնադրման օրը՝ մայիսի 28-ին, Արագածոտնում,Լոռիում,Գեղարքունիքում տեղի ունեցած երդման արարողություններով Հ.Յ.Դաշնակցության շարքերն համալրվեցին ևս 40 նորագրերով:

Տպել Տպել