ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախում է Յորիս Պոշետը

Այս օրերին ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Արցախում է գտնվում Բելգիայի սենատոր, Ֆլանդրիայի խորհրդարանի անդամ Յորիս Պոշետը: Սենատորին ուղեկցում են ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը եւ հանձնախմբի գրասենյակի եվրոպական հարցերի պատասխանատու Հեղինե Էվինյանը:

Արցախի հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, ողջունելով սենատորի այցն Արցախ, նշել է, որ Եվրոխորհրարանի հետ բարեկամության հանձնախումբը բավականին ընդգրկուն է և ներկայացնում է Արցախի պառլամենտում ներկայացված բոլոր կուսակցությունները: «Բելգիայի խորհրդարանականների հետ բավականին ջերմ հարաբերություններ են ստեղծվել և փորձում ենք այդ հարաբերությունները տեղափոխել գործական դաշտ»,- ընդգծել է Վահրամ Բալայանը՝ հույս հայտնելով, որ այդ հարաբերությունները երկարատև կլինեն և կնպաստեն մի շարք հարցերի լուծմանը՝ հատկապես տեղեկատվական դաշտում:

լ են իրենց դիրքորոշումները Արցախյան խնդրին, նաև ներքաղաքական որոշ հարցերի շուրջ, ներկայացրել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը և խաղաղության հասնելու մեր ժողովրդի կամքը:

«Այս կոնֆլիկտի մասին շատ քիչ գիտեն Բելգիայում, դա շատ վատ է Ձեր գործի համար: Պառլամենտում արդեն կա Արցախի հետ բարեկամության խոււմբ, որը շատ գործ է անում»,- նշել է Բելգիայի սենատորը:

Պատվիրակությունն Արցախում կլինի ևս մի քանի օր, նախատեսվում է հանդիպում ԱՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի, The halo trust կազմակերպության, Ստեփանակերտի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի անդամների հետ:

aparaj.am

Բելգիացի սենատոր Յորիս Պոշետին ընդունել են Արցախի խորհրդարանում


Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 22-ին ընդունել է Բելգիայի սենատոր, ֆլամանդական խորհրդարանի պատգամավոր Յորիս Պոշետին:

Ողջունելով պատգամավորին՝ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Բելգիայի խորհրդարանականների հետ վերջին տարիներին հաճախակի դարձած հանդիպումները փոխգործակցության որոշակի ավանդույթներ են ձևավորել՝ հարաբերություններին ավելի գործնական ուղղվածություն հաղորդելու համար:

«Բելգիացի գործընկեր խորհրդարանականների միջոցով փորձում ենք Արցախի պետական և հասարակական ոլորտների տեսակետները լսելի դարձնել և´ Բելգիայի խորհրդարանական շրջանակներում, և´ եվրոպական կառույցներում»,-նշել է Աշոտ Ղուլյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Յորիս Պոշետը պատրաստակամություն է հայտնել աջակցել համագործակցության խորացմանը՝ խորհրդարանական դիվանագիտության միջոցով:

«Մենք, որպես փոքր երկրներ, առավել քան մյուսները, պետք է ակտիվորեն օգտագործենք մեր մտավոր կարողություններն ու դիվանագիտական հնարավորությունները՝ փակուղային իրավիճակներից ելք գտնելու համար»,- կարևորել է բելգիացի սենատորը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Արցախի հիմնահարցի շուրջ եվրոպական կառույցների վարած քաղաքականության, Ադրբեջանի կողմից Արցախի վերաբերյալ տեղեկատվությունը խեղաթյուրելու ադրբեջանական փորձերի և դրանց հակազդման մեխանիզմների կիրառման շուրջ:

Հանդիպմանը մասնակցել են ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը, Հայ Դատի եվրոպական գրասենյակի քաղաքական հարցերով պատասխանատու Հեղինե Էվինյանը:

Այնուհետև ԱԺ նիստերի փոքր դահլիճում տեղի է ունեցել Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան բարեկամական խմբի անդամների հանդիպումը Յորիս Պոշետի հետ:

Բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բալայանը, ողջունելով հյուրին, համոզմունք է հայտնել, որ այսուհետ ևս, խումբը կշարունակի կապող օղակ լինել Արցախի վերաբերյալ տեղեկատվությունը եվրոպական գործընկերներին տրամադրելու գործում:

Բարեկամական խմբի անդամները բելգիացի սենատորի խնդրանքով ներկայացրել են իրենց տեսակետները Արցախի ապագա կարգավիճակի, սահմանադրական բարեփոխումներից բխող օրենսդրական կարգավորումների թեմաներով:

Հանդիպմանը քննարկվել են նաև աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում աճող սպառնալիքներին, կրթության ոլորտում հնարավոր համագործակցությանը վերաբերող և այլ հարցեր:

aparaj.am

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախում է Բելգիայի սենատոր Յորիս Պոշետին

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Գրասենյակի նախաձեռնությամբ և հրավերով Արցախում է գտնվում Բելգիայի սենատոր, Ֆլանդրիայի խորհրդարանի անդամ Յորիս Պոշետին։ Այսօր Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է նրան:
Քննարկվել են Բելգիա-Արցախ խորհրդարանական կապերին վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ երկու երկրների հարաբերությունների հետագա ընդլայնման ու խորացման համար կան խոստումնալից հիմքեր, այս համատեքստում կարեւորելով Բելգիայի եւ նրա վարչական միավորումների քաղաքական, հասարակական, գիտակրթական, մշակութային եւ այլ շրջանակների ներկայացուցիչների հաճախակի այցելությունները մեր հանրապետություն:

yerkir.am

Տպել Տպել