Ջրառի մասին որոշումը չի կարող ճեղք մտցնել կոալիցիայի միջև

Բնապահպանության նախարարությունը դեմ չի եղել Սևանից հավելյալ 100 մլն մետր խորանարդ ջուր բաց թողնելուն, միայն ցանկացել է, որ հավելյալ ջրառը արդարացված լինի, լրագրողներին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Վերջինս ընդգծեց, որ այստեղ խնդիրը օրենքի բացն է, որտեղ հստակ սահմանված չէ, թե ինչ մեխանիզմներով պետք է իրականացվի ջրառը:

«Ցավոք, լիարժեք կարգավորում չունենք: Օրենսդրական վերանայումների ընթացքում այդպիսի հարցեր էլ պիտի կարգավորենք: Ես նաև հասարակական սեկտորի ներկայացուցիչներին եմ դիմել, որպեսզի նրանց էլ ներգրավենք այսպիսի քնարկման մեջ», – ընդգծեց նախարարը:

Վերջինս նշեց, որ տարեկան 170 մլն մետր խորանարդի փոխարեն 270 մլն դարձնելու որոշումը վերապահված է կառավարությանը, մինչեռ Մինասյանը կոչ արեց չշահարկել հարցը, թե նախարարությունը դեմ էր այս նախագծին, ուստի սա ճեղք է մտցնելու ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի միջև:

«Այդ որոշումը ճիշտ չէ որակել որպես ճեղք կառավարության անդամների կամ կոալիցիայի միջև: Որոշ անձինք այդպես են փորձում մեկնաբանել, բայց իրականում շատ ավելի լավ է, որ քննարկումներ են տեղի ունենում, արդյունավետ տեսակետների բախման արդյունքում կարող է որոշում կայացվել», – ասաց Մինասյանը:

aysor.am

Տպել Տպել