Աշոտ Սիմոնյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ

Այսօր կառավարության նիստին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նախ ներկայացրեց Գաբրիել Գյոզալյանին Արագածոտնի մարզպետի պաշտոնից ազատելու մասին, ապա՝ Աշոտ Սիմոնյանին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ նշանակելու մասին որոշման նախագծերը:

Այսպիսով` ղեկավարվելով Հայաստանի Հան­րապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 88.1-ին հոդ­­վածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախա­գահի 1997 թվա­կանի մայիսի 6-ի ՆՀ-728 հրա­մանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրա­պետության կառավարությունը որոշում է՝ Գաբրիել Գյոզալյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արա­գածոտնի մարզ­պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, դիմելով նորանշանակ մարզպետին, ասաց. «Պարո՛ն Սիմոնյան, Ձեր գործառույթները գիտեք, մեր ակնկալիքները գիտեք, տարածքային կառավարման ոլորտում այսօր մենք շատ բան ենք նախատեսել, որ պրինցիպիալ պետք է փոխենք, այնպես որ ձեզ հաջողություն եմ ցանկանում»:

Տպել Տպել