ՀՀ Ազգային ժողովի պատգամավորական խմբի կազմում աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը հանդիպեց ՀՅԴ Արցախի ԿԿ և ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամների հետ:
Աղվան Վարդանյանը ներկայացրեց այցի նպատակը, տեղեկացրեց Արցախի պաշտոնական շրջանակների հետ տեղի ունեցած հանդիպումների մասին:
Քննարկվեցին ՀՀ և Արցախի ներքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր, շոշափվեցին նաև ԱՀ նախագահի առաջիկա ընտրությանը և ՀՀ կառավարության կազմում ՀՅԴ ներգրավվածությանը վերաբերող հարցեր:
aparaj.am