Բակո Սահակյանը վերընտրվել է Արցախի նախագահի պաշտոնում

Արցախի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ երկրի նախագահ է ընտրել գործող նախագահ Բակո Սահակյանին:

«Նախագահ Բակո Սահակյանի օգտին է քվեարկել 28 պատգամավոր: Էդուարդ Աղաբեկյանին է ձայն տվել 4 պատգամավոր»,- ասաց նա:

Լիլիթ Ասրյանի խոսքով՝ 33 պատգամավորից նիստին ներկա էր 32-ը: Հիվանդության պատճառով «Ժողովրդավարություն» խմբակցությունից բացակայում էր Արմո Ծատուրյանը:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 11:00-ին Արցախի ԱԺ-ը հատուկ նիստ էր հրավիրվել, որի ընթացքում, Սահմանադրության 168-րդ հոդվածի համաձայն, ընտրելու էր Հանրապետության նախագահ, ով պաշտոնավարելու է մինչև գործող ԱԺ-ի լիազորությունների ավարտը:

Նշենք, որ Արցախում սահմանադրական փոփոխությունների անցումային դրույթներով պայմանավորված խորհրդարանն անցումային շրջանում ընտրել է նախագահ, որը կպաշտոնավարի մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ավարտը՝ 2020 թվականը, որից հետո արդեն տեղի կունենան Արցախի նախագահի համապետական ընտրություններ:

Նշենք, որ Արցախի նախագահական ընտրություններում առաջադրվել է երկու թեկնածու՝ գործող նախագահ Բակո Սահակյանը և «Շարժում–88» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը։

Հիշեցնենք, որ ԼՂՀ ԱԺ երեք՝ «Հայրենիք», «Ժողովրդավարություն» և «Դաշնակցություն» խմբակցությունները հայտարարել էին, որ որոշել էին սատարել գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը:

Տպել Տպել