ՀՅԴ Երիտասարդականի մասին

Ներածական:

ՀՅԴ Երիտասարդականը ՀՅ Դաշնակցության երիտասարդական կազմակերպությունն է, որն աշխատում է Հայաստանում և արտերկրի 17 երկրներում, ընդ որում՝ Լիբանանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Արգենտինայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Ռուսաստանում, Կիպրոսում և այլուր: ՀՅԴ Երիտասարդական միությունները գործում են ապակենտրոն սկզբունքով: ՀՅԴ Երիտասարդական և Ուսանողական Միությունների համահայկական կամ միջշրջանային բնույթի աշխատանքները համադրվում են ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական Գրասենյակի միջոցով, որը 2001 թվականից ի վեր հաստատվել է Երևանում, Հայաստան: ՀՅԴ Երիտասարդականն ունի ավելի քան 10000 անդամ: Ճշգրտորեն նշել թե երբ է հիմնադրվել ՀՅԴ Երիտասարդականը հնարավոր չէ պարզ այն պատճառով, որ ՀՅԴ հիմնադրության առաջին շրջանում հիմնականում երիտասարդությունն է ներգրաված եղել Դաշնակցության ընդհանուր գործի մեջ: Այդուամենայնիվ, առաջին անգամ 1929 թվականին գումարված ԺԱ Ընդհանուր ժողովում է պաշտոնապես առաջադրվել երիտասարդական և պատանեկան միություն ստեղեծելու պահանջը:

Նպատակներ:

ՀՅԴ Երիտասարդականի նպատակներն են.-

1.-Հայ երիտասարդության քաղաքականացում:

2.-Պայքար Հայ Դատի արդարացի լուծման ուղղությամբ:

3.-Ընկերվարության եւ ժողովրդավարության արժեքների տարածում երիտասարդության շրջանակներում:

4.-Մասնակցություն անարդարության դեմ պայքարին և ձգտում հաստատելու հասարակական արդարություն:

5-Զորակցություն մարդու իրավունքների պաշտպանության աշխատանքներին:

6.-Մասնակցություն քաղաքացիական հասարակության ստեղծման գործընթացին:

7.-Պայքար բոլոր տեսակի խտրականությունների դեմ:

8.-Մասնակցություն արդարության ձգտող միջազգային շարժումներին և համագործակցություն միջազգային առաջադիմական երիտասարդական կազմակերպությունների հետ:

9.-Մասնակցություն հայկական ինքնության պահպանման աշխատանքներին Սփյուռքում:

10.-Հայ ժողովրդի շահերին ամենուրեք ծառայելու գիտակցության և հանձնառության ստեղծում երիտասարդության մեջ:

Աշխատանքներ:

1.- Խորհրդաժողովներ:
2.- Բանակումներ:
3.- Հրատարակություններ:
4.- Ուղևորություններ:
5.- Դասընթացներ:
6.- Ցույցեր:
7.- Մասնակցություն միջազգային ծրագրերին:
8.- Պատանեկան ճամբարներ:

Խորհրդաժողովներ:

Խորհրդաժողովների նպատակն է Հ.Յ.Դ. Երիտասարդական եւ Ուսանողական Միությունների անդամների միջև զարգացնել որոշակի քաղաքական և գաղափարական նյութի շուրջ ընդհանուր մտածողություն և ի հարկին ստեղծել համագործակցության համապատասխան դաշտ: Վերջին եռամյակում խորհրդաժողովներ են տեղի ունեցել-

-Դեկտեմբեր 2009 թ, Երևան:
-Դեկտեմբեր 2010 թ, Երևան:
-Մարտ 2012 թ, Երևան:

Համահայկական բանակումներ:

ՀՅԴ Երիտասարդական եւ Ուսանողական Միությունների համահայկական բանակումների նպատակն է համախմբել առավելագույն թվով դաշնակցական երիտասարդներ և կենդանի շփումով հնարավորություն տալ նրանց ստեղծելու դաշնակցական ընդհանուր մտածելակերպ: Համահայկական առաջին բանակումը տեղի է ունեցել 1983 թվականին` Հունաստանում, այնուհետև 1984-ին` Ֆրանսիայում, 1986-ին` Կիպրոսում, 1992-ին` Բուլղարիայում: Հայաստանի անկախությունից հետո որոշվեց համահայկական բանակումները կազմակերպել երկու տարին մեկ անգամ` Հայաստանում: Առ այդ ՀՅԴ Երիտասարդական և Ուսանողական Միությունների համահայկական 5-րդ բանակումը տեղի ունեցավ 1997-ին` Սևանում, այնուհետև 1999-ին` Արցախում, 2001-ին` Բյուրականում: Վերջին ՀՅԴ Երիտասարդական և Ուսանողական Միությունների համահայկական 11-րդ բանակում-հայրենագնացությունը տեղի ունեցավ 2011 թվականի Օգոստոսին, Հայաստանում և Արցախում:

ՀՅԴ Երիտասարդական եւ Ուսանողական Միությունների պաշտոնաթերթերն են.-

-ՀՅԴ Լիբանանի Երիտասարդական Միություն` “Ռազմիկ”:

-ՀՅԴ Զավարյան Ուսանողական Միություն` “Զավարյանական էջ”, (Լիբանան):

-ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Երիտասարդական Միություն “Հայդուկ”:

-ՀՅԴ Արևելյան Ամերիկայի Երիտասարդական Միություն` “Հոգի”:

-ՀՅԴ Ռոստոմ Երիտասարդական Միություն` “Խաչմերուկ”, (Իրան):

-ՀՅԴ Ռուբեն Երիտասարդական Միություն` “Դեպի երկիր”, (Իրան):

ՀՅԴ Երիտասարդական եւ Ուսանողական Միությունների պաշտոնական կայքէջերն են.-

– “Շանթ” Ուսանողական Միություն, Միացյալ Նահանգների Արևմտյան շրջան www.arfshant.org

– “Արմեն Գարո” ՈՒսանողական Միություն, Կանադա www.armenkaro.org

– Կանադայի Երիտասարդական Միություն www.arfyoc.org

– Միացյալ Նահանգների Արևմտյան շրջանի Երիտասարդական Միություն www.ayfwest.org

– Միացյալ Նահանգների Արևելյան շրջանի Երիտասարդական Միություն www.ayf.org

– Ավստրալիայի Երիտասարդական Միություն www.ayfaustralia.org

– Լիբանանի Երիտասարդական Միություն www.lemagan.org

– Զավարյան Ուսանողական Միություն, Լիբանան www.zavarian.org

– Սիրիայի Երիտասարդական Միություն www.ayo2006.com

– Հունաստանի Երիտասարդական Միություն www.ayf.gr

– Անգլիայի Երիտասարդական Միություն www.ayflondon.com

– Գերմանիայի Երիտասարդական Միություն www.norserunt.de

Արտաքին հարաբերական աշխատանքներ:

ՀՅԴ Երիտասարդականի արտաքին հարաբերությունների նպատակն է երիտասարդական միությունների անդամներին տալ քաղաքական-հարաբերական բնագավառում փորձառություն ձեռք բերելու հնարավորություն և Հայ Դատը ծանոթացնել օտարազգի ապագա ղեկավարներին: ՀՅԴ Երիտասարդականը լիիրավ անդամն է Ընկերվար Երիտասարդների Միջազգային Միության (International Union of Socialist Youth), որը Ընկերվար-Միջազգայնականի երիտասարդական կազմակերպությունն է: ՀՅԴ Երիտասարդականը անդամակցում է նաև Եվրոհամայնքի Երիտասարդ Ընկերվարականների Կազմակերպության (European Community Organization of Socialist Youth) և Միջազգային Ֆալկոն Շարժում-Դաստիարակչական Ընկերվարական Միջազգայնական (International Falcon Movement-Socialist Educational International): Անցնող երկու տարիների ընթացքում ՀՅԴ Երիտասարդականը մասնակցել է հետևյալ ծրագրերին.-

1.-ԸԵՄՄ-ի (IUSY) Համաշխարհային համագումար, 25-28.Մարտ.2010, Շվեդիա:

2.-ԸԵՄՄ-ի (IUSY) Սեւծովյան տարածաշրջանի համագործակցության ժողով, 1-4.Հունիս.2010, Ուկրաինա:

3.- ԵԵԸԿ-ի սեմինար, 17-20.Նոյեմբեր.2011, Գերմանիա:

4.- ԸԵՄՄ-ի (IUSY) Համաշխարհային համագումար, 20-22.Ապրիլ.2012, Պարագվայ:

5.- ԵԸՄՄ-ի սեմինար, 18-20.Մայիս.2012, Շվեդիա:

Տպել Տպել