Հանդիպում Արցախի հասարակական կազմակերպությունների հետ

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի հրավերով Արցախում գտնվող Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության (IUSY) անդամ միջազգային երիտասարդական քաղաքական կազմակերպությունների երիտասարդները սեպտեմբերի 30-ին Արցախի պետական համալսարանի դահլիճում հանդիպել են Արցախում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների հետ:

Կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց գործունեությունն Արցախում, պատասխանել երիտասարդների հարցերին: Երիտասարդ սոցիալիստներին հետաքրքրում էին չճանաչված երկրում երիտասարդների իրավունքների պաշտպանության, պատերազմի հետևանքով փախստականի կարգավիճակ ստացածների, ադրբեջանցի երիտասարդների հետ համագործության հնարավորության հարցերը:

aparaj.am

Տպել Տպել