Նոյեմբերին մեր արտաքին քաղաքականությունը բալանսի կբերենք

Ժամանակային այս փուլում նման հարց բարձրացնելը, չեմ բացառում, որ կարող է նաև խանգարիչ հանգամանք լինել: Մենք դժվարությամբ եկել-հանգել ենք մի վիճակի, երբ ունենք և՛ ԵԱՏՄ-ի հետ անդամակցությունը, և՛ ունենք հնարավորություն ստորագրելու համաձայնագիր ԵՄ-ի հետ, այսինքն՝ և..և-ի քաղաքականություն: Եվ մեկ քայլով փորձել փոփոխություն կատարել, ո՞րն է նպատակը, ի՞նչ է դա տալու», -«Առաջին լրտավական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Նա նշեց, որ իհարկե այսօր Հայաստանն ունի խնդիրներ ԵԱՏՄ անդամ պետությունների հետ Ղարաբաղի հարցի հետ կապված.«Այսօր առավելագույնը պետք է փորձենք ամեն ինչ անել, որպեսզի նոյեմբերին կամ մոտակա ժամանակներս Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ստորագրվի և պետք է կարողանանք բալանսի բերել մեր հարաբերությունները»,-հավելեց Աղվան Վարդանյանը:

Այնուամենայնիվ, քննարկումները, ըստ նրա, պետք են, բայց եթե նախաձեռնում ես մի բան, որի արդյունքը ակնհայտորեն չի ավարտվելու քո ցանկությամբ, որքանո՞վ է նպատակահարմար:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Տպել Տպել