Լևոն Մկրտչյանը՝ տարկետման իրավունքի վերացման շուրջ առաջացած աղմուկի մասին

«Տեղյակ չեմ Բաբկեն Արաքցյանի դիտարկումներին տարկետման իրավունքի հետ կապված, բայց բոլոր խնդիրները լուծելի են, այդ թվում գիտության հետ կապված»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն՝ անդրադառնալով տարկետման իրավունքի վերացման շուրջ առաջացած աղմուկին։

Նախարարը նշեց, որ իրենք թվական տվյալներ կհանեն, որ բանակից հետո էլ երիտասարդները գիտության մեջ շատ լուրջ արդյունքներ գրանցում են, քանի որ եթե ուսումնասիրվում է, թե դիսերտացիա պաշտպանածների քանի տոկոսն է մնում գիտության մեջ, ապա պարզ կդառնա, որ հաճախ գիտական թեզ պաշտպանելը պարզապեսմիջոց է բանակից խուսափելու համար։ «Եթե գիտությամբ ուզում են զբաղվել, կզբաղվեն և բանակից հետո»,-ասաց նախարարը։

Տպել Տպել