Ուելսի խորհրդարանը հատուկ բանաձեւի ընդունմամբ ողջունել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի գործունեությունը

Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով ողջունում է Ավստրալիայում ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի գործունեությունը:

Հանձնախմբի փոխանցմամբ նահանգային խորհրդարանը բանաձևն ընդունել է միաձայն:

Ավստրալացի խորհրդարանականները ողջունել են ավստրալահայ համայնքի ջանքերը` ուղղված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը:

«Հայ դատի հանձնախումբը ջանք չի խնայում նաև Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանն օժանդակելու, ինչպես նաև Արցախի անվտանգության ապահովման հարցում»,- ընդգծում է բանաձևը:

«Ավստրալիայի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի համար այս բանաձևի ընդունումը մեծ անակնկալ էր: Մենք խորապես զգացված ենք ճանաչման նման բարձր աստիճանից»,- հայտարարել է Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը:

Տպել Տպել