ՀՅԴ-ն հանդիպել է «Ազատ դեմոկրատներ»-ի հետ

Այսօր, նոյեմբերի 21-ին, ԱԴ կուսակցության գրասենյակում կայացել է ՀՅԴ ներկայացուցիչների հանդիպումը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության ներկայացուցիչների հետ: Քննարկվել է ՀՅԴ առաջարկի 7 կետից բաղկացած պլատֆորմը:

Միջկուսակցական հանդիպմանը ՀՅԴ-ից մասնակցել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը եւ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, «Ազատ դեմոկրատների»-ից` Խաչատուր Քոքոբելյանը, Ալեքսանդր Արզումանյանն ու Անուշ Սեդրակյանը:

Արսեն Համբարձումյանը տեղեկացրելէ, որ հանդիպումն անցել է փոխըմբռնման մթնոլորտում: Երկուստեք կարեւորվել են գործընթացները քաղաքական շրջանակներում պահելու եւ կառուցողական դաշտ բերելու առումով, նախագահական ընտրություններին ընդառաջ միասնական քաղաքական պլատֆորմ ձեւավորելու անհրաժեշտությունը: Միաժամանակ արձանագրվել է, որ, օրակարգային հարցերի հետ կապված, կողմերը չունեն անհաղթահարելի տարաձայնություններ, եւ որ արձանագրված ընդհանրությունները լավ հիմք են հետագա համագործակցության համար:

Տպել Տպել