Սահմանամերձ համայնքների աշակերտներին և ուսանողներին կտրամադրվի սոցիալական աջակցություն

ՀՀ կառավարությունը մասնակի կփոխհատուցի սոցիալական աջակցության ստացող՝ ՀՀ սահմանամերձ համայնքների 5-12-րդ դասարանների սովորողների դասագրքերի վարձավճարների և ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների ուսման վարձավճարները:

Որոշման նախագիծը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

ՀՀ սահմանամերձ համայնքների 5-12-րդ դասարանների սովորողների դասագրքերի վարձավճարների փոխհատուցման համար հատկացվեց 26582.6 հազար դրամ, իսկ ուսանողների ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցումը կազմակերպելու համար՝ 76836.7 հազար դրամ:

Տպել Տպել