ՍԾՏՀԿ նիստի շրջանակում հանդիպումները բավականին հետաքրքիր էին


Սեւծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության նիստի շրջանակում, որն անցկացվել է Ռոստովում, բավականին հետաքրքիր հանդիպումներ եղան: Հոկտեմբերի 30-ին ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Նրա խոսքով՝ վերջին 25 տարիներին ոչ մի կազմակերպությունում ինքը չի տեսել Ադրբեջանի այդքան մեծ թվով ներկայացուցիչներ: «Մեզ համար առանձնապես հետաքրքիր էր Ռոստովը, քանի որ այնտեղ հայկական մեծ համայնք կա»,- նշեց Վարդանյանը՝ հավելելով, որ այս հարցում հայկական կողմը եւս անելիքներ ունի:

news.am

Տպել Տպել