ՀՅԴ-«Ժառանգություն» հանդիպումը լավ հիմք է հետագա համագործակցության համար

Քաղաքական կոնսուլտացիաների շրջանակում այսօր, նոյեմբերի 22-ին, «Ժառանգություն» կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել ՀՅԴ եւ «Ժառանգութուն» կուսակցության ներկայացուցիչների հանդիպումը:

Հանդիպմանը ներկա են եղել ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը, Արսեն Համբարձումյանը, «Ժառանգությունից»՝ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը։

ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը տեղեկացրել է, որ հանդիպումը տեւել է մոտ մեկ ժամ, քննարկվել են ՀՅԴ առաջարկի 7 կետերը:

«Հանդիպումն անցել է ընդհանուր փոխըմբռնման մթնոլորտում: Գրեթե բոլոր կետերի շուրջ կային ընդհանրություններ, մի քանի հարցերի վերաբերյալ ներկայացվեցին հավելյալ պարզաբանումներ»,-հայտնել է Համբարձումյանը եւ ընդգծել, որ «Ժառանգությունը» հանդիպման արդյունքները պետք է ներկայացնի վարչությանը, որն էլ իր հերթական նիստում կքննարկի դրանք:

Դաշնակցական գործիչը հանդիպումը համարել է հետագա համագործակցության համար լավ հիմք:

Տպել Տպել